Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասով՝ համայնքի ավագանին որոշում է․ 1.Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու չորրորդ նստաշրջանի չորրորդ (հերթական) նիստի օրը և ժամը սահմանել 2023 թվականի դեկտեմբերի 6-ին, ժամը 11:00-ին։
2.Նիստը կազմակերպել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատի համայնքապետարանի ավագանու նիստերի դահլիճում, հասցեն ք.Արտաշատ, Օգոստոսի 23-ի փողոց, 62:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |