Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 200
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 103-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՆԱՀԻՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
,,ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՄՐԳԱՎԵՏ ԳՅՈՒՂԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ,, ՀՈԱԿ-ՈՒՄ ԵՐՐՈՐԴ ԽՈՒՄԲ ԲԱՑԵԼՈՒ ԵՎ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի ԹԻՎ 13-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով , ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության  օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով և հաշվի առնելով մանկապարտեզի շենքային բարվոք պայմանները, երրորդ խմբասենյակի կահավորված լինելու հանգամանքն ու մանկապարտեզ հաճախելու իրենց հերթին սպասող երեխաների թիվը համայնքի ավագանին որոշում է՝

1. Ս/թ հունիսի 1-ից  թույլատրել ,,Արտաշատ համայնքի Մրգավետ գյուղի մանկապարտեզ,, ՀՈԱԿ-ում բացել երրորդ խումբ:

2.  Արտաշատ համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 8-ի՝ ,,Արտաշատի համայնքապետարանի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կառուցվածքը, աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին,, թիվ 13-Ա որոշման թիվ 24 հավելվածը  շարադրել նոր խմբագրությամբ:
3.
 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հունիսի 1-ից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆԱՀԻՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(56.50 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 20915
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner