Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ, ուսումնասիրելով Թամարա Հովեյանի 28.02.2024 թվականի թիվ Ք-3452 դիմումը՝ որոշում եմ․
1․Թամարա Հովեյանին տրամադրել Արտաշատ համայնքի Բյուրավան գյուղի Շ․Ազնավուրի փողոց 1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-026-0002-0001 կադաստրային ծածկագրով հողամասում հասարակական նշանակության շինության կառուցման նախագծման թույլտվություն /նախագծման թույլտվությունը կցվում է/։
2.Թ․Հովեյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: