Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29-ը դեկտեմբերի 2005 թվականի թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը /բանալի՝ 155139, ծածկագրեր՝ 03999VASKGX6, 02080QMQME4A/ և ուսումնասիրելով Հ.Սաքեյանի 15.03.2024 թվականի թիվ Ք-4145 դիմումը՝ որոշում եմ․
1․Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաք Աթարբեկյան փողոց, 84 հասցեում գտնվող, Հայկազ Սաքեյանին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի բնակելի կառուցապատման 03-001-0178-0072 կադաստրային ծածկագրով անշարժ գույքը՝ ըստ կազմված հատակագծի մասնատել երկու հատվածի, առաջին հատվածի՝0,0414 հա մակերեսով հողամասի և շինությունների հասցեն համարել՝ Արտաշատ համայնք քաղաք Արտաշատ Գ. Աթարբեկյան փողոց, 84 բնակելի տուն, երկրորդ հատվածի՝ 0,0305 հա մակերեսով հողամասի և շինությունների հասցեն համարել՝ Արտաշատ համայնք քաղաք Արտաշատ Գ. Աթարբեկյան փողոց, 84/1 ավտոտնակ։
2․Հ.Սաքեյանն Արտաշատի համայնքապետարանի 900415003897 հաշվեհամարին վճարել է 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ տեղական վճար հասցեների տրամադրման համար։
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: