Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ, ուսումնասիրելով Լիաննա Կարապետյանի 26.04.2024 թվականի թիվ Ք-6161 դիմումը՝ որոշում եմ․
1․Լիաննա Կարապետյանին տրամադրել Արտաշատ համայնքի Ազատավան գյուղում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-007-0051-0001 կադաստրային ծածկագրով հողամասում ավտոտնակի և պարսպի կառուցման նախագծման թույլտվություն /նախագծման թույլտվությունը կցվում է/։
2.Լ. Կարապետյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: