Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ, ուսումնասիրելով Հռիփսիմե Գրիգորյանի 28.03.2024 թվականի թիվ Ք-4780 դիմումը՝ որոշում եմ․
1․Հռիփսիմե Գրիգորյանին տրամադրել Արտաշատ համայնքի Արաքսավան գյուղի Գ․ Նժդեհի փողոց թիվ 46 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-016-0031-0002 կադաստրային ծածկագրով հողամասում մեկհարկանի բնակելի տան, ավտոտնակի, օժանդակ շինության և պարսպի կառուցման նախագծման թույլտվություն /նախագծման թույլտվությունը կցվում է/։
2.Հ. Գրիգորյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: