Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 86-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածով՝ համայնքի ավագանին որոշում է․ 1․Համաձայնել Արտաշատ համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի գերեզմանատունն ընդլայնելու նպատակով՝ ձեռք բերել Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքում քաղաքում գտնվող՝ Աշոտ Ցոլակի Պողոսյանին /ծնված 02/02/1959 թվականին/, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-001-0449-0001 կադաստրային ծածկագրով 0,39525 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահող հողամասը, որի ձեռք բերման համար վճարվող գումարը կազմում է 1 700 000 /մեկ միլիոն յոթ հարյուր հազար/ ՀՀ դրամ։
2․Հողամասի ձեռք բերման հետ կապված ծախսերը կատարել համայնքի բյուջեի միջոցներով։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |