Այսօր: Երեքշաբթի, 16 Ապրիլի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 199
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 2485-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 20915, artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 օգոստոսի 2022 թվականի N 2485-Ա

ԼԵՎՈՆ ՍԱՖԱՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Լևոն Վալտերի Սաֆարյանը, որպես գույքահարկ պարտադիր վճար վճարող սուբյեկտ գործող օրենսդրությամբ սահմանված կարգով չի կատարել իր հարկային պարտավորությունները,  ինչի  կապակցությամբ «Տեղական ինքնակառավարման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի, 53-րդ, 58-60-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի  224-227րդ  և 240-244-րդ հոդվածների համաձայն և հիմք ընդունելով վարչական վարույթի քննարկման մասին 2022 թվականի օգոստոսի 2-ի թիվ 0082Վ-ի արձանագրությունը, հաշվի առնելով վճարների հաշվառման ընթացքի վերաբերյալ էլեկտրոնային քարտերը, որի համաձայն Լևոն Վալտերի Սաֆարյանի պարտքը 09.06.2022 թվականի դրությամբ կազմում է 603640  ՀՀ դրամ. ո ր ո շ ո ւ մ ե մ՝

1.Լևոն Վալտերի Սաֆարյանից հօգուտ Արտաշատ համայնքի բյուջե գանձել 524240 ՀՀ դրամ գումար՝ /վճարման հաշվեհամար՝ 900415151043/ որպես սեփականության իրավունքով իրեն պատկանող LINCOLN TOWN CAR 4.6  մակնիշի 77 LG 717 պետհամարանիշի, ավտոմեքենայի  գույքահարկի  գծով պարտավորություն՝2016-2021թթ. ընկած ժամանակա- հատվածի համար:

 2.Լևոն Վալտերի Սաֆարյանից հօգուտ Արտաշատ համայնքի բյուջե գանձել 78400 ՀՀ դրամ գումար՝ որպես գույքահարկի գծով հարկի վճար /վճարման հաշվեհամար՝900415005710/:    

3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արտաշատ համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։   
4.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում։
       
5.Սույն որոշումն
  ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազերկելուն հաջորդ օրվանից:
6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունը դնել համայնքի ղեկավարի տեղակալ Հ
Հակոբջանյանի  վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍՈՒՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 20915
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner