Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29-ը դեկտեմբերի 2005 թվականի թիվ 2387-Ն որոշումով և ընդառաջելով Ա.Համբարձումյանի 14.01.2022 թվականի Հ-075 դիմումին. ո ր ո շ ու մ ե մ`
Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Ծ.Իսակով փողոցի թիվ 74/1 հասցեում գտնվող, Արմինե Մաթևսի Համբարձումյանին /ծնվ.03.03.1960թվականին/ սեփականության իրավունքով պատկանող 0,02հա մակերեսով հողամասը մասնատել երկու հատվածի, առաջին հատվածի՝ 0,01հա մակերեսով հողամասի հասցեն թողնել նույնը՝ Արտաշատ համայնք, Արտաշատ քաղաք, Ծ.Իսակով փողոց, թիվ 74/1, իսկ երկրորդ հատվածի՝ 0,01հա մակերեսով հողամասի հասցեն համարել՝ Արտաշատ համայնք, Արտաշատ քաղաք, Ծ.Իսակով փողոց, թիվ 74/2: