Արա Արշալույսի Մհերյանը, որպես գույքահարկ պարտադիր վճար վճարող սուբյեկտ գործող օրենսդրությամբ սահմանված կարգով չի կատարել իր հարկային պարտավորությունները, ինչի կապակցությամբ «Տեղական ինքնակառավարման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի, 53-րդ, 58-60-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 224-227րդ և 240-244-րդ հոդվածների համաձայն և հիմք ընդունելով վարչական վարույթի քննարկման մասին 2022 թվականի օգոստոսի 3-ի թիվ 0084Վ-ի արձանագրությունը, հաշվի առնելով վճարների հաշվառման ընթացքի վերաբերյալ էլեկտրոնային քարտերը, որի համաձայն Արա Արշալույսի Մհերյանի պարտքը 09.06.2022 թվականի դրությամբ կազմում է 534․562 ՀՀ դրամ. ո ր ո շ ո ւ մ ե մ՝
1.Արա Արշալույսի Մհերյանից հօգուտ Արտաշատ համայնքի բյուջե գանձել 101․331 ՀՀ դրամ գումար՝ /վճարման հաշվեհամար՝ 900415151043/ որպես սեփականության իրավունքով իրեն պատկանող ՄԵՐՍԵԴԵՍ ԲԵՆՑ V 230 մակնիշի 81 PV 081 պետհամարանիշի, ավտոմեքենայի գույքահարկի գծով պարտավորություն՝ 2019-2021թթ. ընկած ժամանակա- հատվածի համար:
2.Արա Արշալույսի Մհերյանից հօգուտ Արտաշատ համայնքի բյուջե գանձել 433․231 ՀՀ դրամ գումար՝ /վճարման հաշվեհամար՝ 900415151043/ որպես սեփականության իրավունքով իրեն պատկանող ՄԵՐՍԵԴԵՍ ԲԵՆՑ E 280 մակնիշի 81 VP 081 պետհամարանիշի, ավտոմեքենայի գույքահարկի գծով պարտավորություն՝ 2015-2020թթ. ընկած ժամանակահատվածի համար:
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արտաշատ համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
4.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում։
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազերկելուն հաջորդ օրվանից:
6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունը դնել համայնքի ղեկավարի տեղակալ Հ․Հակոբջանյանի վրա: