Ղեկավարելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով և հիմք ընդունելով Արարատի մարզպետի 2023 թվականի հունվարի 30-ի N 01//00450-2023 գրությունը՝ համայնքի ավագանին որոշում է․ 1․Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող Արտաշատ համայնքի Դիմիտրով գյուղի, Մ․Մաշտոցի փողոց 6/1 հասցեում գտնվող՝ բնակավայրերի հասարակական կառուցապատման 0,05147 հա մակերեսով հողամասը և գրադարանի շենքը սեփականության իրավունքով անհատույց նվիրել Հայաստանի Հանրապետությանը`առողջության առաջնային պահպանման բժշկական կենտրոն կառուցելու նպատակով։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |