Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ,,Քաղաքաշինության մասին,, օրենքի 14 3 հոդվածով, ,,Տեղական ինքնակառավարման մասին,, օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդկետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2011 թվականի թիվ 1920-Ն որոշմամբ, ՀՀ վարչապետի 22.12.2009 թվականի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջքերատեսչական հանձնաժողովի ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արաքսավան գյուղը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Արարատ-4 համակցված տարածական պլանավորման փաստաթղթի փոփոխության վերաբերյալ 13.01.2022թվականի թիվ 2/փ-2 դրական եզրակացությունը. համայնքի ավագանին որոշում է՝ 1.Հաստատել ՝ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արաքսավան գյուղի գլխավոր հատակագծում /գոտևորման նախագիծում/ պետական սեփականություն հանդիսացող 03-016-3001-0001 ծածկագրի տակ գտնվող 7,7442 հա մակերեսով ջրային նպատակային նշանակության առանձին հողամասի փոփոխությունը՝ դասելով գյուղատնտեսական նպատակային նշանակության այ հողատեսքի: 2.Առաջարկվում է համայնքի ղեկավարին նշված փոփոխությունը արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և ապահովել Արաքսավան գյուղի գոտևորման նախագծում սույն որոշումից բխող փոփոխությունը:
|