Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 731-Ն, 912-Ն, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշումները, Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու 2020 թվականի հոկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ-4 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման նախագիծը հաստատելու մասին» թիվ 92-Ա որոշումը, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը /ծածկագիր՝ 03999ZTD4U2W, բանալի՝ 154334/՝ և ընդառաջելով Է․ Գրիգորյանի 01/04/2024 թվականի թիվ Ք-4920 դիմումին՝ որոշում եմ․
1․ Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, ըստ կազմված հատակագծի 0,0080հա մակերեսով հողամասում Էդգար Բորիսի Գրիգորյանի /ծնված 11/12/1975 թվականին/ կողմից ինքնակամ կառուցված 9,8քմ մակերեսով խանութը ճանաչել օրինական, համարել համայնքային սեփականություն։
2․ Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող ըստ կազմված հատակագծի 0,0080հա մակերեսով հողամասից 0,00621հա մակերեսով հատուկ պահպանվող տարածքների՝ հանգստի համար նախատեսված հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխել բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասի։
3․Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում գտնվող՝ ըստ կազմված հատակագծի 0,0080հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը և 9,8քմ մակերեսով խանութը առանձնացնել որպես առանձին գույքային միավոր և տրամադրել հասցե՝ Արտաշատ, Արտաշատ, Օգոստոսի 23-ի փողոց, 47/2 խանութ:
4․Շինության զբաղեցրած և սպասարկման համար առանձնացված բնակավայրերի հասարակական կառուցապատման 0,0080հա մակերեսով հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ընդգրկված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում:
5․ Օրինականացված շինությունը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին, Արտաշատ համայնքի հաստատված գլխավոր հատակագծին և քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտիներում գտնվող կառույցների պայմաններին:
6․ Շինությունը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ, ինչպես նաև չի խախտում այլ անձանց իրավունքները և շահերը:
7․ Առաջարկել շինությունն ինքնակամ կառուցած անձին իր միջոցներով կառուցած շինությունը, զբաղեցրած և սպասարկման համար առանձնացված հողամասը գնման նախապատվության իրավունքով գնելու կամ վարձակալելու:
8․ Չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիրն է՝ 2023XH9L5Z:
9․Սույն որոշման կատարման պատասխանատու համարել Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Կ.Պողոսյանին։