Այսօր: Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 173
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 128-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՄԵՐԻ ՄԵԼԻՔՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 251-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանին որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2024 թվականի բյուջեի համայնքի ղեկավարի առաջարկած հետևյալ փոփոխությունները.

1)08.02.03.51 գործառական դասակարգման /մշակութային օբյեկտների հիմնանորոգում / 5113 հոդվածը պակասեցնել 263 000 000 ՀՀ դրամով.

2)06.06.01.54 գործառական դասակարգման /բազմաբնակարան բնակելի շենքերի բարեկարգման այլ աշխատանքներ/ 5241 հոդվածն ավելացնել  50 000 000 ՀՀ դրամով.

3)06.06.01.51 գործառական դասակարգման /ջրային կառույցների շահագործում և պահպանում/ 5134 հոդվածն ավելացնել 2 000 000 ՀՀ դրամով.

4)01.01.01.52 գործառական դասակարգման /վարչական օբյեկտների հիմնանորոգում/ 5134 հոդվածն ավելացնել 1 000 000 ՀՀ դրամով.

5)09.06.01.51 գործառական դասակարգման /նախադպրոցական հաստատությունների վերանորոգում/ 5113 հոդվածն ավելացնել  200 000 000 ՀՀ դրամով 

6)08.01.01.52 գործառական դասակարգման / հանգստի գոտիների և զբոսայգիների կառուցում/ 5129 հոդվածն ավելացնել 10 000 000 ՀՀ դրամով .

7)08.05.01.51 գործառական դասակարգման /հանգիստ,մշակույթ, կրոն այլ դասերի չպատկանող /,,Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոն,, ՀՈԱԿ-ի 4511 հոդվածն ավելացնել 35 000 000 ՀՀ դրամով.

8)09.06.01.51 գործառական դասակարգման /նախադպրոցական հաստատությունների վերանորոգում/ 4251 հոդվածը պակասեցնել 35 000 000 ՀՀ դրամով 

9)04.05.01.59 գործառական դասակարգման /փողոցների պահպանում և շահագործում/ 4216 հոդվածն ավելացնել 10 000 000 ՀՀ դրամով.

10)01.01.01.51 գործառական դասակարգման /կառավարման մարմնի պահպանում/ 4216 հոդվածը պակասեցնել 10 000 000 ՀՀ դրամով.

2.Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի ,,Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին,, N 251-Ն որոշման 2-րդ և 3-րդ հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման 1-ին և 2-րդ հավելվածների:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԵՐԻ ՄԵԼԻՔՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(146.50 Կբ) Հավելված 1-2
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 20915
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner