Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 26
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Խորհրդակցություն N 8
 
Համար 8Ամսաթիվ 13/07/2023 11:00
Վարող ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Բովանդակություն *

Գնումների բաժնի պետ Փ.Հակոբյանին –  աշխատանքներ տանել աղբահանության ծրագրի ձեռք բերման համար, ներկայացնել տեղեկատվություն կատաված էլեկտրոնային և թղթային գնումների քանակի և գումարի վերաբերյալ:

Եկամուտների  հաշվառման բաժնի պետ  Ռուբեն Ավետիսյան – Արտաշատ համայնքում տերմինալների տեղադրման և սպասարկման ծրագրերի մասին կատարել  ճշտումներ,

Ներկայացնել տեղեկատվություն Արտաշատ համայնքի 2023 թվականի սեփական եկամուտների հավաքագրման մասին՝  անշարժ գույքի, վարձակալության, աղբահանության հավաքագրված գումարների, ինչպես նաև ապառքի մասին: Ներկայացնել համամատական 2022-2023թթ համայնքի բյուջեի սեփական եկամուտների հավաքագրման վերաբերյալ:

Ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Մերի Մելիքյանին – Ներկայացնել 2023թվականի առաջին կիսամյակի բյուջեի կատարողականը և տեղեկատվություն դոտացիաների և սուբվենցիաների մասին :

Իրավաբանական բաժնի պետի պարտականությունները կատարող՝  Արարատ Գոլեցյանին – Ներկայացնել տեղեկատվություն իրականացված հակակոռուպցիոն միջոցառումների մասին, հարուցված վարչական վարույթների,  դրանց արդյունքում համայնքի բյուջե մուտքագրված գումարի չափի մասին:

Աշխատակազմի գլխավոր մասնագետ Հմայակ Կարապետյանին – ներկայանել տեղեկատվություն քաղ. պաշտպանության պլանի մասին, զորահավաքի , զորավարժությունների, ինչպես նաև համայնքապետարանի աշխատակիցների կրակային վարժանքներին մասնակցության մասին , համայնքում առկա շչակների և անհրաժեշտ քանկի մասին:

Սոցիալական աջակցության և առողջապահության բաժնի պետի պարտականությունները կատարող Գայանե Ավետիսյանին –ներկայացնել համայնքում սոցիալապես անապահով ընտանիքների թվի, նրանց կողմից ներկայացված դիմումների, համայնքում փաստացի բնակվող Արցախից տեղահանվածների, զոհված զինծառայողների թվի, զին. հաշմանդամների վերաբերյալ, ինչպես նաև պետ. Պատվերի շրջանակներում միջնորդագրեր վերաբերյալ, տնայցերի թվի, առողջապահական ծրագրերի վերաբերյալ:

Զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի սպասարկման և գովազդի բաժնի պետ Զարեհ Հակոբջանյանին – ներկայացնել համայնքում զարգացման ծրագրերի, արտաքին կապերի, իրականացված աշխատանքների մասին, տնտեսվարող սուբյեկտների թվի, իրականացված ստուգումների, ստուգումների արդյունքում կազմված արձանագրությունների, վարչական տույժ նշանակելու և դրա արդյունքում համայնքի բյուջե մուտքագրված գումարի չափի վերաբերյալ:

Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Անահիտ Խաչատրյանին – Ներկայացնել ՀՈԱԿ-ների քանակի, ՀՈԱԿ-ների աշխատակիցների, մանկապարտեզների խմբերի, հաճախող  երեխաների թվի, մանկապարտեզներում սննդակարգի և վարձավճարների վերաբերյալ տեղեկատվություն: Ինչպես նաև իրականացված սպորտային միջոցառումների,  ձեռքբերումների և ակնկալվող առաջընթացի վերաբերյալ:

Քարտուղարության, անձնակազմի կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետի պարտականությունները կատարող Նուշիկ Պետրոսյանին – ներկայացնել համայնքապետարանի հաստիքների թիվը մինչ խոշորացումը և խոշորացումից հետո, աշխատավարձի տարբերությունը,  կրճատումների տոկոսը: Տեղեկատվություն ՔՍԳ-ների մասին:

Քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Կարեն Պողոսյանին – ներկայացնել տեղեկատվություն ինքնակամ շինությունների օրինականացման, ապամոնտաժման վերաբերյալ, իրականացված սուբվենցիոն ծրագրերի և ընթացիկ աշխատանքների վերաբերյալ:

Կոմունալ տնտեսության, գույքի կառավարման, տրանսպորտի և համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնի պետի պարտականությունները կատարող Տիգրան Վարդանյանին – ներկայացնել կոմունալ սպասարկման, ձեռք բերված տեխնիկայի, աղբահանության, աղբավայրերի վերաբերյալ, ինչպես նաև թափառող շների հետ տարվող աշխատանքների, տրանսպորտի և ճանապարհների գծանշումների վերաբերյալ տեղեկատվություն:

Գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Նարեկ Գալստյանին- ներկայացնել տեղեկատվություն ոռոգման սեզոնի առկա խնդիրների, Ազատի ջրամբարի ներկա վիճակի, հակակարկտային կայանների քանակի, կաթիլային և ինտենսիվ այգիների, ջերմոցային տնտեսությունների, հողատեսքերի փոփոխության, նոր խորքային հորերի, ձկնաբուծարանների, դրանց ծավալի արտադրողականության, նոր հիմնված ֆերմաների, անասնաբուժական ծրագրերի, մեղվաբուծության, բերքահավաքի, կանխատեսվող բերքի, ընդունող կազմակերպությունների հետ առկա խնդիրների վերաբերյալ:

 


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 20915
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner