Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2022 թվականի մայիսի 11-ի 100-Ա որոշմամբ հաստատված համայնքի 2022-2026 թվականների զարգացման ծրագիրը և հաշվի առնելով Արտաշատ համայնքի Նարեկ բնակավայրի խմելու ջրի ջրագծի ներկայիս վիճակը՝ համայնքի ավագանին որոշում է․ 1․Տալ համաձայնություն՝ Արտաշատ համայնքի Նարեկ բնակավայրի խմելու ջրի ջրագծի (պոմպակայանի) վերանորոգման, (հիմնանորոգման) վերաբերյալ ծրագրին։
2․Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |