Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 159
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 33-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԿԱՐԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԵՎՇԱՏ ԳՅՈՒՂԻ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈՒՆԸ ԸՆԴԼԱՅՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 1-ին  և 3-րդ մասերով, «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 42 կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է․ 

1․Համաձայնել Արտաշատ համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ Արտաշատ համայնքի Արևշատ գյուղի  գերեզմանատունն ընդլայնելու նպատակով՝ ձեռք բերելու քաղաքացի Կարապետ Եփրեմի Մովսիսյանին /ծնվ․03․04․1996թ/ սեփականության իրավունքով պատկանող, Արտաշատ համայնքի Արևշատ գյուղի Բաղրամյան փողոց  12/1 հասցեում գտնվող՝ 03-021-0008-0009 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման 0,129 հա մակերեսով հողամասը։

2․Հողամասի ձեռք բերման համար վճարվող գումարը կազմում է 1575090 /մեկ միլիոն հինգ հարյուր յոթանասունհինգ հազար իննսունհինգ / ՀՀ դրամ՝ կադաստրային արժեքի 100%-ի չափով։

3․Հողամասի ձեռք բերման հետ կապված ծախսերը կատարվելու են համայնքապետարանի միջոցներով։

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՐԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 20915
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner