Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1․Արտաշատ համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 15-ի N 51-Ա որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«1․Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի վարչական տարածքում գտնվող, Գայանե Լյովայի Խաչատրյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող 0,5 հա մակերեսով, 03-001-0425-0022 կադաստրային ծածկագրով, գյուղատնտեսական նշանակության հողատեսքը՝ կորիզավոր, հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, իսկ գործառնական նշանակությունը փոփոխել արդյունաբերական օբյեկտների՝ ալկոհոլային խմիչքների թորման, բազմաթորման և խառնման արտադրամաս և պարիսպ կառուցելու նպատակով։»
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |