Այսօր: Ուրբաթ, 13 Դեկտեմբերի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 37
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 249-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆԱՐԵԿ ԳԱԼՍՏՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 206-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ համայնքի ավագանին որոշում է.

1․ Արտաշատ համայնքի ավագանու 2024 թվականի հունիսի 26-ի ««ԷԼԵԿՏՐՈ ՔԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի Ազատավան, Բուրաստան, Բյուրավան, Կանաչուտ, Նշավան, Դեղձուտ բնակավայրերի տարածքներում երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին» N 206-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) վերնագրում «երկրաբանահետախուզական» բառը փոխարինել «երկրաբանական ուսումնասիրության» բառերով։

2. Որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «1. Տրամադրել նախնական համաձայնություն «ԷԼԵԿՏՐՈ ՔԱՐ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Արտաշատ համայնքի Ազատավան, Բուրաստան, Բյուրավան, Կանաչուտ, Նշավան, Դեղձուտ բնակավայրերի տարածքներում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացմանը:»։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Նախագիծ կազմող ՆԱՐԵԿ ԳԱԼՍՏՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(16.35 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 22383; (010)250519
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner