Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 136
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 25-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԿԱՐԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԽՉՅԱՆ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՐԵԼԱՀՈՂՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳՈՎ ԳՆՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕՏԱՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի պահանջներով հաստատված կարգով և ընդառաջելով 05․12․2022 թվականին Արման Վարդանյանի թիվ Վ-7990 դիմումին՝ համայնքի ավագանին որոշում է․

1. Արտաշատ համայնքի սեփականությունը հանդիսացող, Արտաշատ համայնքի Մխչյան գյուղում գտնվող՝ 03-059-0311-0014 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 5-րդ կարգի ջրովի վարելահող հողամասը, քանի որ հնարավոր չէ օտարել որպես առանձին գույքային միավոր, թույլատրել ուղղակի վաճառքի կարգով գնման նախապատվության իրավունքով՝ գործունեությունն ընդլայնելու նպատակով օտարելու Արտաշատ համայնքի, Մխչյան գյուղում գտնվող՝ 03-059-0311-0005 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահող հողամասի սեփականատեր՝ Արման Սերյոժայի Վարդանյանին /ծնված 10․01․1984 թվականին/:

2. Հողամասերի օտարման գին սահմանել կադաստրային արժեքի 100%-ի չափով:

3. Օտարումը կազմակերպել 2023 թվականի ընթացքում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՐԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 20915
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner