Այսօր: Չորեքշաբթի, 13 Նոյեմբերի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 40
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 252-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՄԵՐԻ ՄԵԼԻՔՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-Ի N 6-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, հիմք ընդունելով ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմի և Արտաշատի համայնքապետարանի միջև 2023 թվականի մայիսի 5-ին կնքված «Ընթացիկ դրամաշնորհի հատկացման» թիվ 23/Ա-1 պայամանագրի 2023 թվականի դեկտեմբերի 1-ին կնքված  թիվ 23/1-Ա և 2023 թվականի դեկտեմբերի 12-ին կնքված  թիվ 23/2-Ա համաձայնագրերը, համայնքի ավագանին որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2023 թվականի բյուջեի համայնքի ղեկավարի առաջարկած հետևյալ փոփոխությունները.

1) 37.04.00 գործառական դասակարգման /պետական բյուջեից ընթացիկ ծախսերի ֆինանսավորման նպատակով տրվող հատկացումներ/ 900415002584 գանձապետական եկամտային հաշիվը ավելացնել 65 381 400 /վաթսունհինգ միլիոն երեք հարյուր ութսունմեկ հազար չորս հարյուր/ ՀՀ դրամով.

2) 11.01.02.51 գործառական դասակարգման /վարչական բյուջեի պահուստային ֆոնդ/ 4891 հոդվածն ավելացնել 65 381 400 /վաթսունհինգ միլիոն երեք հարյուր ութսունմեկ հազար չորս հարյուր/ ՀՀ դրամով.

3) 04.05.01.51 գործառական դասակարգման /ա/բ ծածկի վերանորոգում/ 5113 հոդվածը պակասեցնել 39 870 000 /երեսունինը միլիոն ութ հարյուր յոթանասուն հազար/ ՀՀ դրամով. 

4) 04.03.02.55 գործառական դասակարգման /նավթամթերք և բնական գազ /սուբվենցիա/ 5112 հոդվածն ավելացնել 39 870 000 /երեսունինը միլիոն ութ հարյուր յոթանասուն հազար/ ՀՀ դրամով. 

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԵՐԻ ՄԵԼԻՔՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 22383; (010)250519
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner