Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ կետերով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 12-րդ կետով, 18-րդ հոդվածի 42-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով և ուսումնասիրելով Ա․Բադալյանի 14.10.2022 թվականի թիվ Բ-6615 դիմումը. համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1․Արտաշատ համայնքի Մրգավետ գյուղի վարչական տարածքում գտնվող՝ 03-062-0133-0046 կադաստրային ծածկագրով, Անահիտ Մամիկոնի Բադալյանին բաժնային սեփականության իրավունքով պատկանող 0,12307 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության՝ հողատեսքը վարելահող հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, իսկ գործառնական նշանակությունը փոփոխել գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ անասնագոմ և օժանդակ շինություններ կառուցելու նպատակով:
2․Հանձնարարել Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին կատարել համապատասխան փոփոխություն համայնքի հողային հաշվեկշռում: |