Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ,,Քաղաքաշինության մասին,, օրենքի 14 3 հոդվածով, ,,Տեղական ինքնակառավարման մասին,, օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդկետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2011 թվականի թիվ 1920-Ն որոշմամբ, ՀՀ վարչապետի 22.12.2009 թվականի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջքերատեսչական հանձնաժողովի ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Աբովյան գյուղը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Արարատ-5 համակցված տարածական պլանավորման փաստաթղթի փոփոխության վերաբերյալ 05.09.2022թվականի թիվ 2/փ-185 դրական եզրակացությունը և ՀՀ Արարատի մարզպետի 06․09․2022թվականի թիվ 01//04943-2022 գրությունը. համայնքի ավագանին որոշում է 1.Հաստատել ՝ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Աբովյան գյուղի գլխավոր հատակագծում /գոտևորման նախագծում/ քաղաքացու սեփականություն հանդիսացող 03-005-0139-0049 ծածկագրի տակ գտնվող 1,1947 հա մակերեսով հողամասից 0,37 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայրի առանձին հողամասի փոփոխությունը՝ դասելով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասի: 2.Առաջարկվում է համայնքի ղեկավարին նշված փոփոխությունը արտացոլել համայնքի ընթացիք քաղաքաշինական քարտեզում և ապահովել Արտաշատ համայնքի Աբովյան գյուղի գոտևորման նախագծում սույն որոշումից բխող փոփոխությունը: |