Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով և ուսումնասիրելով Գ․ Խաչատրյանի 30/07/2024 թվականի N Ք-10486 հայտը ՝ համայնքի ավագանին որոշում է․ 1․Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի Բաղրամյան գյուղում գտնվող, Հովհաննես Ոսկանի Մովսիսյանին սեփականության իրավունքով պատկանող 0,3հա մակերեսով, 03-022-0302-0011 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահող հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողամասի՝ ջերմատուն և պահակատուն կառուցելու նպատակով։
2․Կատարել համապատասխան փոփոխություններ համայնքի հողային հաշվեկշռում:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |