Այսօր: Չորեքշաբթի, 4 Դեկտեմբերի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 89
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 239-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆՈՒՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ՀԱՅՑ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասով, 65-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով, 102-րդ հոդվածով, «Պետական տուրքի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, հաշվի առնելով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազի 21.08.2024 թվականի թիվ 05.1/15321-24 գրությունը՝ համայնքի ավագանին որոշում է․

1. ՀՀ Արարատի մարզի Արտաշատի քաղաքապետի 2008 թվականի հունվարի 21-ի թիվ 10 որոշումը դատական կարգով վիճարկելու նպատակով ներկայացնել հայցադիմում ՀՀ վարչական դատարան:

2. Որոշման կատարումն ապահովելու համար առաջարկել համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով փոխանցել պետական տուրք` 10.000 /տասը հազար/ ՀՀ դրամ:

3. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հարջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՈՒՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 22383; (010)250519
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner