Այսօր: Երեքշաբթի, 5 Նոյեմբերի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 382
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 298-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԿԱՐԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՄՐԳԱՆՈՒՇ ԳՅՈՒՂԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾՈՒՄ /ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԾՈՒՄ/ 0,7 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածով,  «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի 29 դեկտեմբերի թիվ 1920-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի 22 դեկտեմբերի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները  համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի Մրգանուշ բնակավայրը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Արարատ-5 համակցված տարածական պլանավորման փաստաթղթի փոփոխության վերաբերյալ 2022 թվականի 14 դեկտեմբերի թիվ 2/փ-291 դրական եզրակացությունը և Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի 2022 թվականի 20 դեկտեմբերի թիվ 01//07048-2022 գրությունը՝ համայնքի ավագանին որոշում է․

1․Հաստատել՝ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Մրգանուշ գյուղի գլխավոր հատակագծում /գոտևորման նախագծում/ 03-060-0204-0001 կադաստրային ծածկագրով 0,7 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահող հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխությունը՝ դասելով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասի:

2.Առաջարկվում է համայնքի ղեկավարին նշված փոփոխությունը արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և ապահովել Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի գոտևորման նախագծում սույն որոշումից բխող փոփոխությունը:

3.Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՐԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 22383; (010)250519
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner