Այսօր: Երեքշաբթի, 5 Նոյեմբերի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 363
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 269-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆԱՐԵԿ ԳԱԼՍՏՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԲԵՐԴԻԿ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 0,01087 ՀԱ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ԵՂԱՆԱԿՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով և  ուսումնասիրելով  Ռաֆիկ Հարությունյանի 01.10.2024թ Ք-13632 դիմումը՝  համայնքի ավագանին որոշում է. 

1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի Բերդիկ գյուղում գտնվող, Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, 03-024-0113-0001 կադաստրային ծածկագրով 0.01087 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը՝ բազմամյա տնկարկ (խաղող, 3-րդ կարգ), ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի եղանակով օտարել Արտաշատ համայնքի Բերդիկ գյուղում գտնվող՝ 03-024-0113-0036 կադաստրային ծածկագրով 0.13265 հա գյուղատնտեսական նշանակության հողամասի սեփականատեր Ռաֆիկ Հարությունյանին:

2. Հողամասի օտարման գին սահմանել կադաստրային արժեքի 100%-ի չափով՝ 53617 (հիսուներեք հազար վեց հարյուր տասնյոթ) ՀՀ դրամ:

3. Օտարման գործընթացը կազմակերպել մեկ տարվա ընթացքում։

4. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Նախագիծ կազմող ՆԱՐԵԿ ԳԱԼՍՏՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(15.80 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 22383; (010)250519
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner