Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 132
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 286-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԿԱՐԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՂՑՐԱՇԵՆ ԳՅՈՒՂԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾՈՒՄ /ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԾՈՒՄ/ 0,0994 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածով,  «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29 դեկտեմբերի 2011 թվականի թիվ 1920-Ն որոշմամբ, ՀՀ վարչապետի 22 դեկտեմբերի 2009 թվականի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները  համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Արարատ-4 համակցված տարածական պլանավորման փաստաթղթի փոփոխության վերաբերյալ 14.11.2022 թվականի թիվ 2/փ-265 դրական եզրակացությունը և ՀՀ Արարատի մարզպետի 15․11․2022 թվականի թիվ 01//06228-2022 գրությունը՝ համայնքի ավագանին որոշում է․

1․Հաստատել՝ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Քաղցրաշեն գյուղի գլխավոր հատակագծում /գոտևորման նախագծում/ 03-097-0017-0042 կադաստրային ծածկագրով 0,0994 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխությունը՝ դասելով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի:

2. Առաջարկվում է համայնքի ղեկավարին նշված փոփոխությունը արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և ապահովել Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի գոտևորման նախագծում սույն որոշումից բխող փոփոխությունը:

3.Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՐԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 20915
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner