Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով՝ համայնքի ավագանին որոշում է․ 1.Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող՝ Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Սահմանապահների փողոց 7/1 հասցեում գտնվող, 03-001-0666-0002 կադաստրային ծածկագրով, 0,2574հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողամասը մրցութային կարգով տրամադրել վարձակալությամբ ընտանի կենդանիների՝ թռչունների պահպանման համար ժամանակավոր տարածք կազմակերպելու նպատակով։
2․Հողամասի վարձավճարի մեկնարկային գինը սահմանել՝ տարեկան 100 000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ:
3.Վարձակալության ժամկետը սահմանել 10 (տասը) տարի:
4.Վարձակալության մրցույթը կազմակերպել մեկ տարվա ընթացքում:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |