ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք ՀՀ, Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 22383; (010)250519 artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
05 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ N 4980-Ա
ԴՐԱՄԱԿԱՆ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, հաշվի առնելով հայ բանաստեղծ, էսսեիստ, Հայաստանի գրողների միության անդամ Մանասեի (Կամո Աղաբեկյանի) ավանդը հայ պոեզիայի զարգացման բնագավառում՝ որոշում եմ․
1․Արտաշատ համայնքի 2024 թվականի բյուջեի 08․02․04․51 գործառնական դասակարգման /մշակութային միջոցառումների իրականացում/ 4727 տնտեսագիտական հոդվածից /կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից/ տրամադրել Մանասեին (Կամո Աղաբեկյանին) միանվագ դրամական խրախուսում՝ ընդամենը՝ 100 000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով։
2․Հանձնարարել Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մ․ Մելիքյանին կատարելու համապատասխան ձևակերպումներ։
3․Սույն որոշման կատարման հսկողությունը դնել համայնքի ղեկավարի տեղակալ Ս․ Մկրտչյանի վրա։
4.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդ օրվանից։
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Արտաշատ