 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք ՀՀ, Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 22383; (010)250519 artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 ՀՈՒՆՎԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ N 26-Ա
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՄՐԳԱՎԱՆ ԳՅՈՒՂԻ Գ. ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 76 ՏԱՆ ԲՆԱԿՉՈՒՀԻ ԹԱՄԱՐԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՎԱՄԲ ԳԵՐԱՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2017 թվականի`«Չափից ավել վճարված անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի գումարների հաշվանցման և/կամ/ վերադարձի կարգը սահմանելու մասին» թիվ 920-Ն որոշումը և հաշվի առնելով Թամարա Թևոսի Հայրապետյանի 19.12.2024թ. թիվ Ք-17901 դիմումը, որոշում եմ․
1.Թույլատրել կատարել հաշվանցում՝ Արտաշատ համայնքի բյուջեի 900415176040 /Մրգավան գյուղի գյուղատնտեսական նշանակության հողի հարկ/ գանձապետական հաշվեհամարից 13711 /տասներեք հազար յոթ հարյուր տասնմեկ/ ՀՀ դրամը փոխանցելով Արտաշատ համայնքի բյուջեի 900415005967 /Մրգավան գյուղի անշարժ գույքի հարկ/ գանձապետական հաշվեհամարին:
2.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Արտաշատ