ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք ՀՀ, Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 22383; (010)250519 artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ N 5012-Ա
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ԳՅՈՒՂԻ Ս․ ՇԱՀՈՒՄՅԱՆ ՓՈՂՈՑ 1-ԻՆ ՆՐԲԱՆՑՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը /ծածկագիր 03092XCMHGP8/՝ որոշում եմ․
1․Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող՝ Արտաշատ համայնքի Բաղրամյան գյուղի Ս․ Շահումյան փողոց 1-ին նրբանցքում գտնվող՝ 03-022-0037-0011 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասից 0,09387հա մակերեսով հողամասն առանձնացնել որպես առանձին գույքային միավոր, տրամադրել հասցե՝ Արտաշատ, Բաղրամյան, Ս․ Շահումյան փողոց, 1-ին նրբանցք 17 հողամաս և կատարել իրավունքի պետական գրանցում:
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Արտաշատ