 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք ՀՀ, Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 22383; (010)250519 artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 ՀՈՒՆՎԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ N 32-Ա
ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔ ՎՃԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և «Պետական տուրքի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ ենթակետով, որոշում եմ․
1․Թիվ ՎԴ/5683/05/23 վարչական գործով, ՀՀ վարչական դատարանի՝ 26.12.2024 թվականին կայացված վճիռը, Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարան բողոքարկելու նպատակով, 900005016010 հաշվեհամարին վճարել 24.500 /քսանչորս հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ գումար՝ որպես պետական տուրք:
2․Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի Ֆինանսատնտեսագիտական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մերի Մելիքյանին՝ 3-օրյա ժամկետում կատարել համապատասխան վճարումը։
3․Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Արտաշատ