Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ, Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 20915 artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
01 ՀՈՒԼԻՍԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ N 2040-Ա

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՅԳԵԶԱՐԴ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՎԻԼԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՅԳԵՏՆԱԿԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով,Հայաստանի Հանրապետության կառավարության 02.02.2002 թվականի ,,Հայաստանի Հանրապետության շենքերի և շինությունների կամ դրանց մի հատվատի գործառնական նշանակությունը փոփոխելու կարգը հաստատելու մասին,, թիվ 88 որոշմամբ. ո ր ո շ ու մ եմ՝

  1. Արտաշատ համայնքի Այգեզարդ գյուղի Վ.Տերյան փողոց թիվ48/1 հասցեում գտնվող, Վիլիկ Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության հողամասում կառուցված 29,6քմ մակերեսով այգետնակի /ըստ Այգեզարդ համայնքի ղեկավարի կողմից տրամադրված 11.08.2021 թվականի թիվ 16 ճարտարապետահատակագծային առաջադրանքի և 08.09.2021 թվականի թիվ 16 շինարարության թույլտվության, Արտաշատ համայնքի ղեկավարի կողմից տրամադրված 26.04.2022թվականի թիվ 28 ավարտական ակտի/շահագորխման թույլտվություն// գործառնական նշանակությունը փոփոխել տնտեսական շինության՝ առանց նախագծային փաստաթղթերի փոփոխման պահանջի:
  2.  Վ.Գրիգորյանը պարտավոր է Արտաշատ համայնքի Այգեզարդ գյուղի Վ.Տերյան փողոց թիվ48/1 հասցեում գտնվող, կառուցված 29,6քմ մակերեսով այգետնակի գործառնական նշանակությունը փոփոխելու համար համայնքապետարանի 900415004283 հաշվի համարին վճարել ընդամենը ՝ 38880 դրամ, որից այգետնակի գործառնական նշանկությունը փոփոխման համար՝ 8880/ութ հազար ութ հարյուր ութսուն/ դրամ, յուրաքանչուր 1քմ մակերեսով շինության համար՝ 300 ՀՀ դրամ / + միանվագ վճար՝ 30 000 /երեսուն հազար/ դրամ:
  3. Որոշման կատարման պատասխանատվությունը դնել քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ՝ Կ.Պողոսյանի վրա:
 

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ

 

20 __ թ. ______________   ____                                                                    

ք.Արտաշատ