Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ, Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 20915 artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
01 ՀՈՒԼԻՍԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ N 2043-Ա

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՂՑՐԱՇԵՆ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՆՈՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ 0.295 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂԱՏԵՍՔԸ ՑԱԾՐԱՐԺԵՔԻՑ / ՎԱՐԵԼԱՀՈՂ/ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐԱՐԺԵՔԻ /ԽԱՂՈՂ/ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին>>  Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 43-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 17-ը սեպտեմբերի 2009 թվականի  N1066-Ն որոշման N1 հավելվածի 7-րդ մասի պահանջներով, հաշվի առնելով քաղաքացի Նորիկ Մկրտչյանի դիմումը / թիվ Մ-3750 13.06.2022թ./ և հիմք ընդունելով Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների կողմից կազմված  արձանագրությունը. 

 

ո ր ո շ ու մ ե մ ՝

1.Արտաշատ համայնքի Քաղցրաշեն գյուղում գտնվող, քաղաքացի Նորիկ Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող 03-097-0281-0005 կադաստրային ծածկագրով 0,295 հա հողամասը ցածրարժեք /վարելահող/ հողատեսքից փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ բազմամյա տնկարկ /խաղող/:

2.Համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին՝ կատարել համապատասխան փոփոխություն համայնքի հողային հաշվեկշռում :

3 Սույն որոշմամբ սահմանված փոփոխությունները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում։

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ

 

20 __ թ. ______________   ____                                                                    

ք.Արտաշատ