ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք ՀՀ, Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 22383; (010)250519 artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ N 4676-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական տուրքի մասին» օրենքով, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով՝ որոշում եմ․
1.ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Ծովակալ Իսակովի փողոց 72/3 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը կատարելու համար Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 900013220018 հաշվեհամարին փոխանցել 25 000 /քսանհինգ հազար/ ՀՀ դրամ՝ որպես ծառայության վճար և պետական բյուջեի 900005016176 հաշվեհամարին 1000 /մեկ հազար/ ՀՀ դրամ պետական տուրք։
2․Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մ․ Մելիքյանին կատարելու համապատասխան փոխանցումները:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Արտաշատ