Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ, Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 22383; (010)250519 artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
05 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ N 4979-Ա

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՏԱՇԱՏ ՔԱՂԱՔԻ ՇԱՀՈՒՄՅԱՆ ՓՈՂՈՑԻ 7 ՇԵՆՔԻ 27/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության  2002 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության շենքերի և շինությունների կամ դրանց մի հատվածի գործառնական նշանակությունը փոփոխելու կարգը հաստատելու մասին» թիվ 88 որոշմամբ և հիմք ընդունելով Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 06-ի N224-Ն որոշումը և ուսումնասիրելով Արմեն Բարսեղյանի լ/ա Ա․Պողոսյանի 2024 թվականի հուլիսի 01-ի Ք-9044 դիմումը, որոշում եմ.

1.Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի, Շահումյան փողոցի 7 շենքի 27/2 հասցեում գտնվող 69,4քմ մակերեսով բնակարանի նպատակային նշանակությունը փոփոխել հասարակական նշանակության, իսկ գործառնական նշանակությունը որպես առևտրի և սպասարկման սրահ։   

2.Արմեն Բարսեղյանի լ/ա Ա․Պողոսյանը շինության նպատակային և գործառնական նշանակության փոփոխության համար Արտաշատի համայնքապետարանի 900415004283 հաշվեհամարին վճարել է ընդամենը՝ 50 820/հիսուն հազար ութ հարյուր քսան/ ՀՀ դրամ, որից՝ յուրաքանչուր 1քմ մակերեսով շինության համար 300 ՀՀ դրամ /69,4քմ x 300դրամ= 20820 ՀՀ դրամ/, յուրաքանչուր  և միանվագ վճար՝ 30 000 /երեսուն հազար/ ՀՀ դրամ:

3.Որոշման կատարման պատասխանատու համարել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետի պարտականությունները կատարող՝ Խ․ Հովակիմյանին: 

4․Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ

 

20 __ թ. ______________   ____                                                                    

ք.Արտաշատ