 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք ՀՀ, Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 22383; (010)250519 artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 ՀՈՒՆՎԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ N 27-Ա
ՍԱՄՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ և ուսումնասիրելով Սամվել Գրիգորյանի 27.06.2024 թվականի թիվ Ք-8950 դիմումը, որոշում եմ․
1.Սամվել Գրիգորյանին տրամադրել Արտաշատ համայնքի Ջրաշեն գյուղի Ֆ. Գևորգյան փողոց 12 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-080-0023-0030 կադաստրային ծածկագրով հողամասում բնակելի տան, պարսպի և դարպասի կառուցման շինարարության թույլտվություն/շինարարության թույլտվությունը կցվում է/:
2.Սամվել Գրիգորյանն Արտաշատի համայնքապետարանի 900415151316 հաշվեհամարին վճարել է 15000 /տասնհինգ հազար/ ՀՀ դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության և 900415151241 հաշվեհամարին վճարել է 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ տեղական տուրք՝ քանդման թույլտվության տրամադրման համար:
3.Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Արտաշատ համայնքի ղեկավարին ներկայացնել թիվ 2-5 ձևի տեղեկանք:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Արտաշատ