Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ, Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 22383; (010)250519 artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
04 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ N 4978-Ա

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԽՉՅԱՆ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԵՆՐԻԿ ԴԵՐԵՆԻԿԻ ՍԵԴՐԱԿՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 09 հոկտեմբերի 2024 թվականի N 274-Ա որոշումը և Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը /ծածկագիր՝ 032726FM7P6Y/՝ որոշում եմ․

1․Արտաշատ համայնքի Մխչյան գյուղում գտնվող, Հենրիկ Դերենիկի Սեդրակյանին սեփականության իրավունքով պատկանող 03-059-0108-0071 կադաստրային ծածկագրով 0,52հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության, հողատեսքը վարելահող, հողամասից՝ ըստ կազմված հատակագծի 0,05869հա մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխել բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի և տրամադրել հասցե՝ Արտաշատ, Մխչյան, Երկաթուղայինների փողոց, 20/4 բնակելի տուն։

2.Պարտավորեցնել Հ․ Սեդրակյանին 0,05869հա մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության համար Արտաշատի համայնքապետարանի 900415004283 հաշվեհամարին վճարել հողամասի կադաստրային արժեքների տարբերությունը, որը կազմում է 1 515 962/մեկ միլիոն հինգ հարյուր տասնհինգ հազար ինը հարյուր վաթսուներկու /ՀՀ դրամ /0,05869հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի կադաստրային արժեքը կազմում է 1 694 674 ՀՀ դրամ, իսկ 0,05869հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության, հողատեսքը վարելահող, հողամասի կադաստրային արժեքը կազմում է՝ 178 712 ՀՀ դրամ/։

3․Հ․ Սեդրակյանն Արտաշատի համայնքապետարանի 900415003897 հաշվեհամարին վճարել է 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ տեղական վճար հասցեի տրամադրման համար:

4.Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին կատարել փոփոխություն համայնքի հողային հաշվեկշռում:

5.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ

 

20 __ թ. ______________   ____                                                                    

ք.Արտաշատ