Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ, Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 22383; (010)250519 artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
08 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ N 5010-Ա

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՍՏԱՆ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԷԴԳԱՐ ԱՆՏՈՆՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՀՈՂԱՏԵՍՔԸ ՑԱԾՐԱՐԺԵՔԻՑ (ՎԱՐԵԼԱՀՈՂ) ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐԱՐԺԵՔԻ՝ ԲԱԶՄԱՄՅԱ ՏՆԿԱՐԿ (ԽԱՂՈՂ) ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 43-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի N 1066-Ն որոշման N 1 հավելվածի 7-րդ մասի պահանջներով, ուսումնասիրելով քաղաքացի Էդգար Անտոնյանի կողմից լիազորված անձ Մելինե Առաքելյանի դիմումը (թիվ Ք-14428, 16.10.2024թ.), հիմք ընդունելով Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների կողմից կազմված  արձանագրությունը՝ որոշում եմ.

1.Արտաշատ համայնքի Ոստան գյուղում գտնվող, Էդգար Անտոնյանին սեփականության իրավունքով պատկանող, 03-077-0209-0002 կադաստրային ծածկագրով 0,15976 հա և 03-077-0252-0015 կադաստրային ծածկագրով 0,5 հա հողամասերը ցածրարժեք՝ վարելահող հողատեսքից փոխադրել ավելի բարձրարժեք՝ բազմամյա տնկարկ (խաղող) հողատեսքի:

2.Համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին՝ կատարել համապատասխան փոփոխություն համայնքի հողային հաշվեկշռում:

3 Սույն որոշմամբ սահմանված փոփոխությունները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում։

4.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ

 

20 __ թ. ______________   ____                                                                    

ք.Արտաշատ