Հիմք ընդունելով ,,Տեղական տուրքերի և վճարների մասին,, ՀՀ օրենքի 12-րդ և 14-րդ հոդվածները և ղեկավարվելով ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, ՀՀ օրենքի իրավական ակտերի մասին,, ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով. համայնքի ավագանին որոշում է`
1.Արտաշատ համայնքի ավագանու 2020 թվականի հոկտեմբերի 20-ի` ,,2021 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ,, թիվ 70-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ուլ րացումները`
1/ որոշման թիվ 1 հավելվածի 12-րդ կետի 2-րդ սյունակի նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
,,Ավագանու սահմանած կարգին ու պայմաններին համապատասխան` համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար, բացառությամբ բնակավայրերի սահմաններից դուրս գտնվող պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների թույլտվությունների, յուրաքանչյուր ամիս մեկ քառակուսի մետրի համար`,,.
2/ որոշման թիվ 1 հավելվածի 4-րդ կետի 2-րդ սյունակի նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
,,Համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվության համար` օրացուցային տարվա համար`,,.
3/ որոշման թիվ 1 հավելվածը 4-րդ կետից հետո լրացնելնոր 4.1-ին և 4.2-րդ կետերով`
4.1-ին կետի 1-ին սյունակը` ,,4.1,, , 2-րդ սյունակը` ,,Համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում սեղմված բնական գազի վաճառքի թույլտվության համար` օրացուցային տարվա համար`,, , 3-րդ սյունակը` 200000 /երկու հարյուր հազար/,,.
4.2-րդ կետի 1-ին սյունակը` ,,4.2,, , 2-րդ սյունակը` ,,Համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկացված նավթային կամածխաջրածնային գազի վաճառքի թույլտվության համար` օրացուցային տարվա համար`,, , 3-րդ սյունակը` 200000 /երկու հարյուր հազար/,,.
4/ որոշման թիվ 1 հավելվածի 5-րդ կետի 2-րդ սյունակի նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
,,Համայնքի վարչական տարածքում գտնվող խանութներում, կրպակներում, հեղուկ վառելիքի կամ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում, ավտոլվացման կետերում, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տնտեսվարողի գործունեության յուրաքանչյուր վայրում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար` օրացուցային տարվա համար`,,.
5/ որոշման թիվ 1 հավելվածի 10-րդ կետի 2-րդ սյունակի նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
,,Համայնքի վարչական տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրականացման /համայնքի ավագանու որոշմամբ սահմանված կանոններին համապատասխան/` տնտեսվարողի գործունեության համար առանձնացված յուրաքանչյուր վայրում հանրային սննդի կազմակերպման և իրականացման թույլտվության համար տեղական տուրքը յուրաքանչյուր եռամսյակի համար սահմանվում է`,,.
6/ որոշման թիվ 1 հավելվածի 13-րդ կետի 2-րդ սյունակի նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
,,Արտաշատ համայնքի խորհրդանիշերը /զինանշանը, անվանումը/ որպես օրենքով գրանցված ապրանքային նշան կամ ապրանքների արտադրության կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործընթացներում, ինչպես նաև ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվության համար` օրացուցային տարվա համար`,,.
7/ որոշման թիվ 2 հավելվածի 11-րդ կետի 2-րդ սյունակում ,,համայնքի,, բառը փոխարինել ,, համայնքապետարանի աշխատակազմի,, բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվան հաջորդող տասներորդ օրը: