Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով, ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով,35-րդ հոդվածի 1-ին կետի 18-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 26.05.2016 թվականի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետերի պահանջներով հաստատված կարգով և ընդառաջելով Գայանե Թարոյանի 06․07․2022 թվականի թիվ Թ-4171 դիմումին. համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝
1.Արտաշատ համայնքի, Վերին Արտաշատ գյուղի, Հախնազարյան փողոց 28 հասցեում գտնվող, Գայանե Սերյոժայի Թարոյանին /նույնականացման քարտ 008142440,տրված 24/10/2017թ․-ին,027-ի կողմից/ սեփականության իրավունքով պատկանող 03-091-0039-0003 կադաստրային ծածկագրով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասին կից Արտաշատ համայնքի սեփականությունը հանդիսացող Արտաշատ համայնքի, Վերին Արտաշատ գյուղի, Հախնազարյան փողոց 28/1 հասցեում գտնվող 0,00412 հա մակերեսով 03-091-0039-0004 կադաստրային ծածկագրով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը, քանի որ հնարավոր չէ օտարել որպես առանձին գույքային միավոր, թույլատրել ուղղակի վաճառքի կարգով, գործունեությունն ընդլայնելու նպատակով օտարելու Գայանե Սերյոժայի Թարոյանին:
2. Հողամասի օտարման գինը սահմանել կադաստրային 100% -ի արժեքի չափով:
3. Օտարումը կազմակերպել 2022 թվականի ընթացքում: