Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 184-րդ հոդվածի 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 102-րդ հոդվածով, ՀՀ հողային օրենսգրքի 481-րդ հոդվածի 8-րդ մասով, 76-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2041-րդ հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ N 286 որոշմամբ հաստատված կարգի 46.2-րդ կետի «ա» ենթակետը՝ համայնքի ավագանին որոշում է․
1․ՀՀ Արարատի մարզի Արտաշատի քաղաքապետի համապատասխան որոշումների համաձայն, մինչև 20 քառակուսի մետր մակերեսով կրպակ և (կամ) տաղավար տեղադրելու համար հատկացված, Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի յուրաքանչյուր 1 քառակուսի մետրի տարեկան վարձավճարը սահմանել տվյալ հողամասի կադաստրային արժեքի 100 տոկոսի չափով։
2․Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։