Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2024 թվականի բյուջեի համայնքի ղեկավարի առաջարկած հետևյալ փոփոխությունները.
1) 08.02.03.51 գործառական դասակարգման (մշակութային օբյեկտների հիմնանորոգում) 5113 հոդվածը պակասեցնել 263 000 000 ՀՀ դրամով.
2) 06.06.01.54 գործառական դասակարգման (բազմաբնակարան բնակելի շենքերի բարեկարգման այլ աշխատանքներ) 5241 հոդվածն ավելացնել 50 000 000 ՀՀ դրամով.
3) 06.06.01.51 գործառական դասակարգման (ջրային կառույցների շահագործում և պահպանում) 5134 հոդվածն ավելացնել 2 000 000 ՀՀ դրամով.
4) 01.01.01.52 գործառական դասակարգման (վարչական օբյեկտների հիմնանորոգում) 5134 հոդվածն ավելացնել 1 000 000 ՀՀ դրամով.
5) 09.06.01.51 գործառական դասակարգման (նախադպրոցական հաստատությունների վերանորոգում) 5113 հոդվածն ավելացնել 200 000 000 ՀՀ դրամով․
6) 08.01.01.52 գործառական դասակարգման (հանգստի գոտիների և զբոսայգիների կառուցում) 5129 հոդվածն ավելացնել 10 000 000 ՀՀ դրամով.
7) 08.05.01.51 գործառական դասակարգման (հանգիստ,մշակույթ, կրոն այլ դասերի չպատկանող) «Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի 4511 հոդվածն ավելացնել 35 000 000 ՀՀ դրամով.
8) 09.06.01.51 գործառական դասակարգման (նախադպրոցական հաստատությունների վերանորոգում) 4251 հոդվածը պակասեցնել 35 000 000 ՀՀ դրամով․
9) 04.05.01.59 գործառական դասակարգման (փողոցների պահպանում և շահագործում) 4216 հոդվածն ավելացնել 10 000 000 ՀՀ դրամով.
10) 01.01.01.51 գործառական դասակարգման (կառավարման մարմնի պահպանում) 4216 հոդվածը պակասեցնել 10 000 000 ՀՀ դրամով.
2. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 251-Ն որոշման 2-րդ և 3-րդ հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման 1-ին և 2-րդ հավելվածների:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: