Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին կետի 18-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով և «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքով՝ համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝
1.Թույլատրել աճուրդային կարգով օտարելու Արտաշատ համայնքի սեփականությունը հանդիսացող Արտաշատ համայնքի Ջրաշեն գյուղի Ա. Գրիգորյան փողոց 9 հասցեում գտնվող բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը՝
լոտ 1- ծածկագիր03-080-0042-0008, 0.09397հա /բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս/։
2. Աճուրդային կարգով օտարվող հողամասի մեկնարկային գինը սահմանել կադաստրային արժեքի 100% չափով:
լոտ 1- 1 147 374 /մեկ միլիոն հարյուր քառասունյոթ հազար երեք հարյուր յոթանասունչորս/ դրամ։
3. Աճուրդն անցկացնել բաց դասական եղանակով:
4. Օտարումը կազմակերպել 2022 թվականի ընթացքում: