Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով և ուսումնասիրելով Ներսես Օհանյանի լ/ա Հ․Մարտիրոսյանի 22/03/2024 թվականի Ք-4525 դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է․
1․Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի Բաղրամյան գյուղում գտնվող, Ներսես Սամվելի Օհանյանին սեփականության իրավունքով պատկանող 3,1625 հա մակերեսով, 03-022-0205-0002 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասի գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ վարելահող, նպատակային նշանակությունը փոփոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, իսկ գործառնական նշանակությունը փոփոխել՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ ջերմոցային տնտեսություն կառուցելու նպատակով։
2․Կատարել համապատասխան փոփոխություններ համայնքի հողային հաշվեկշռում:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։