Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 184-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 81-րդ հոդվածի 3-րդ մասով,«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերով, 102-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով 12․09․2019 թվականին Մխչյան համայնքի ղեկավարի և Սարգիս Արայիկի Ներսիսյանի (ներկայումս՝ Միրոյան) միջև կնքված անշարժ գույքի մրցույթով վարձակալության պայմանագրի (գրանցամատյանում գրանցված 3243) 6․2-րդ կետը, հաշվի առնելով Սարգիս Միրոյանի դիմումը (դիմում՝ 07․03․2024թ․, թիվ Ք-3841)` համայնքի ավագանին որոշում է․
1․Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ քաղաքում երկու հազար տասնինը թվականի սեպտեմբերի տասներկուսին ՀՀ «ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ» նոտարական տարածքի նոտար՝ ՌՈՒԶԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ կողմից վավերացված անշարժ գույքի մրցույթով վարձակալության պայմանագրում (գրանցամատյան-3243) անշարժ գույքի հասցեի, հողամասի մակերեսի, կադաստրային ծածկագրի, նպատակային և գործառնական նշանակության, օգտագործման նպատակի և վարձավճարի փոփոխություններ կատարելու վերաբերյալ։
2․Վարձավճարի չափ սահմանել 1․500․000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ
3․Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։