Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով և ուսումնասիրելով Հ․ Աբրահամյանի 04.05․2023 թվականի N Ք-5644 դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է․
1․ Արտաշատ համայնքի Մխչյան գյուղում գտնվող, Հենրիկ Արգամի Աբրահամյանին սեփականության իրավունքով պատկանող՝ 03-059-0204-0025 կադաստրային ծածկագրով 2,4997հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի՝ հողատեսքը վարելահող, նպատակային նշանակությունը փոփոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողամասի, իսկ գործառնական նշանակությունը փոփոխել գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ ջերմոցային տնտեսություն, սառնարանային տնտեսություն և կաթսայատուն կառուցելու նպատակով:
2․ Կատարել համապատասխան փոփոխություններ համայնքի հողային հաշվեկշռում:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: