07.02.23
ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՐՉԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանն այսօր համայնքապետարանում հանդիպում-քննարկում է ունեցել համայնքի բոլոր բնակավայրերի վարչական ղեկավարների և համայնքապետարանի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ։ Համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Մկրտչյանն անդրադարձել է նախորդ տարվա ընթացքում արձանագրված ցուցանիշներին, ներկայացրել բնակավայրերի կատարողականներն՝ ըստ հարկատեսակների, ամփոփվել է նաև այս տարվա հունվար ամսվա ցուցանիշները: Համայնքի ղեկավարի կողմից վերլուծվել են անցած տարվա աշխատանքները, վեր հանվել բացթողումների ու խնդիրների պատճառները: Խորհրդակցությանը քննարկվել են նոր աշխատանքային տարում առավել նպաստավոր ու տեսանելի արդյունքներ գրանցելու մեխանիզմները, բնակավայրերում ...
Մանրամասն |
|
06.02.23
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
|
Համայնքապետարանում աշխատանքային շաբաթը մեկնարկեց խորհրդակցությամբ: Համայնքի ղեկավարը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների հետ քննարկեց 2023 թվականի սուբվեցիոն ծրագրերի ընթացքի և աշխատանքային գործընթացին առնչվող հարցերը: Անդրադարձ կատարվեց աղբահանության և սանմաքրման աշխատանքներին, պատասխանատուներին հանձնարարվեց հետևողական լինել, որպեսզի հատկապես բնակավայրերի բնակիչների կողմից մայթերին ու փողոցներին գոմաղբ չկուտակվի: Գարնան գալուն պես կսկսվեն դաշտամիջյան ճանապարհների բարեկարգման աշխատանանքները, համայնքի ղեկավարը հետաքրքրվեց այս ուղղությամբ կատարվող նախապատրաստական աշխատանքներից: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև աշխատանքային այլ հարցեր, տրվեցին համապատասխան հանձնարարականներ:
|
|
04.02.23
«ՓԱՅՓԱՅԵՔ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՊԱՐԳԵՎԸ՝ ՍԵՐԸ». ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ
|
Այս օրն առանձնահատուկ է ձեզ համար. Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Սարգիս զորավարի և երիտասարդների օրհնության օրը: Տոնի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ, մաղթում եմ, որ ձեր սրտերը մշտապես լի լինեն սիրո լույսով ու ջերմությամբ, սիրեք և սիրված լինեք: Փայփայեք աստվածային վեհ պարգևը՝ սերը, որն իր ուժով ունակ է հրաշքներ գործելու և անհնարինը՝ հնարավոր դարձնելու: Թող սիրո բարեխոս Սուրբ Սարգսի զորությամբ իրականանան բոլոր իղձերը, իսկ սերը հարատևի բոլորիս սրտերում:
|
|
30.01.23
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՆՇՎԵՑ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 31 ԱՄՅԱԿԸ
|
Բանակի օրը գեղեցիկ միջոցառմամբ նշվեց Արտաշատ համայնքում: Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետթատրոնի դահլիճում «Հարսանիք լեռներում» խորհրդանշական խորագիրը կրող համերգային ծրագրով հանդես եկավ «Բոհեմ» գրական-երաժշտական քառյակը: Միջոցառմանը ներկա էին Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանը, Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, ուժային կառույցների ներկայացուցիչներ, Արտաշատի զորամասի զինվորներ, պատերազմների մասնակիցներ, անմահացած հերոսների ընտանիքների անդամներ: Ներկաներին ՀՀ Զինված ուժերի կազմավորման 31-ամյակի առթիվ շնորհավորեցին մարզպետն ու համայնքի ղեկավարը, իսկ համերգը, որը համեմված էր նաև խոհափիլիսոփայական ...
Մանրամասն |
|
28.01.23
ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ՝ ԱՐՏԱՇԱՏՑԻ ԱՆՄԱՀՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
|
Հայոց բանակի օրվա առթիվ Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանը, անմահացած հերոսների ծնողները և հարազատները, մարզպետարանի և համայնքապետարանի աշխատակիցներ այցելել են Արտաշատի զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Հայրենիքի համար նահատակված քաջորդիների հիշատակին: Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու հոգևոր հայրերը հոգեհանգստի կարգ են կատարել։ Ներկաները ծաղիկներ են խոնարհել արցախյան պատերազմներում զոհված հերոսների շիրիմներին: Մարզպետն ու համայնքապետը ծաղկեպսակ են դրել հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին։
|
|
28.01.23
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Սիրելի՛ հայրենակիցներ, Արտաշատ միավորված համայնքի սիրելի՛ բնակիչներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կազմավորման 31-ամյակի առթիվ: Բանակի օրը մեր պետական տոնացույցի ամենակարևոր ու ամենանվիրական օրերից մեկն է: Սա բոլորիս տոնն է, հայ ժողովրդի տոնը, քանզի պատերազմի օրերին ծնված ու ձևավորված մեր բանակը շարունակում է մնալ մեր լինելիության միակ երաշխավորը:Այսօր նաև խոնարհումի օր է բոլոր նրանց հիշատակի առջև, ովքեր մեզ պարտադրված պատերազմներում տվել են իրենց կյանքը, կյանքը՝ հանուն մեր ազգի, հանուն հայրենի հողի: Փառք ու պատիվ հայրենիքի համար զոհված անմահներին, մենք պարտք ունենք ձեր առջև՝ արժանի լինել ձեզ և կերտել ձեր երազած հայրենիքը: Հայրենիքը ...
Մանրամասն |
|
26.01.23
ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ ԱՄԱՆՈՐՅԱ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ
|
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ համայնքապետարանի հայտարարած <<Ամանորյա տոնական զարդարանք-2023>> տոնական մրցույթին գեղեցիկ ու տարբերվող արտաքին զարդարանքի համար մրցանակային տեղերը գրավել են ‹‹Արոմանիա›› խանութ-սրահը /1-ին տեղ/, Աբովյան բնակավայրի մանկապարտեզը /2-րդ տեղ/ և Օրբելի 91 շենքը /3-րդ տեղ/: Այսօր համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանն ընդունեց հաղթած հաստատությունների և շենքի ներկայացուցիչներին և շնորհակալագրեր հանձնեց: Պարոն Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց վերջիններիս համայնքապետարանի հետ ակտիվ համագործակցելու և համայնքի տոնական տեսքին իրենց ներդրումն ունեալու համար: <<Անչափ հաճելի է տեսնել մեր բնակիչների համախմբվածությունը և հաստատությունների ...
Մանրամասն |
|
20.01.23
ԱՍՖԱԼՏԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
|
Չնայած ձմեռ է, բայց եղանակային պայմաններից ելնելով, համայնքում շարունակվում են բարեկարգման և շինարարական ակտիվ աշխատանքները: 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում՝ մեկնարկել են Արտաշատ քաղաքային համայնքի Մռավյան, Իսահակյան, Սպանդարյան և Մխչյան փողոցների ասֆալտապատման աշխատանքները: Ներկա պահին հողային աշխատանքների փուլն է ընթանում, որին կհետևեն խճապատման և կոպճապատման աշխատանքները: Մռավյան փողոցում կիրականացվեն 170 գծամետր, Իսահակյանում՝-151, Սպանդարյանում 414, իսկ Մխչյան փողոցում՝ 574 գծամետր ասֆալտապատման աշխատանքներ:
|
|
20.01.23
ԱՍՖԱԼՏԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
|
Չնայած ձմեռ է, բայց եղանակային պայմաններից ելնելով, համայնքում շարունակվում են բարեկարգման և շինարարական ակտիվ աշխատանքները: 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում՝ մեկնարկել են Արտաշատ քաղաքային համայնքի Մռավյան, Իսահակյան, Սպանդարյան և Մխչյան փողոցների ասֆալտապատման աշխատանքները: Ներկա պահին հողային աշխատանքների փուլն է ընթանում, որին կհետևեն խճապատման և կոպճապատման աշխատանքները: Մռավյան փողոցում կիրականացվեն 170 գծամետր, Իսահակյանում՝-151, Սպանդարյանում 414, իսկ Մխչյան փողոցում՝ 574 գծամետր ասֆալտապատման աշխատանքներ:
|
|
19.01.23
ՄԱՔՈՒՐ ԱՐՏԱՇԱՏ
|
Համայնքում ամենօրյա աղբահանության և սանմաքրման աշխատանքներին զուգահեռ՝ շարունակվում են բազմաբնակարան բնակելի շենքերի բակերի և փողոցների մաքրման աշխատանքները: ‹‹ Արտաշատ- կոմունալ սպասարկում›› ՀՈԱԿ-ի աշխատակիցների կողմից սանմաքրման աշխատանքներ են ընթացել Իսակովի 76, 76 Ա, 76 Բ, 109, 109 Ա, Արազի 35., 37, 39, Խարազյան 26 շենքերի բակերում, Երևանյան և Թումանյան փողոցներում, հասարակական նշանակության մի շարք վայերում: Տեղափոխվել է նաև բանկելի շենքերի նկուղների մաքրման հետևանքով առաջացած աղբը: Հարգելի քաղաքացիներ, եկեք գնահատենք նրանց աշխատանքը, ովքեր անկախ եղանակային պայմաններից, հոգ են տանում, որպեսզի մաքուր լինի մեր շրջակայքը, հիշենք, որ աղբի տեղը աղբամանն է, ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |