«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. ՀՕ-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2024թ. նոյեմբերի 7-ին ժամը 11:00-ին ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Բուրաստան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Ավետիս-Տիգրան» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Արարատի մարզի Գետամեջի ԱԿԽ-ի հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ /4-րդ փուլ/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am ), ք.Երևան, Բյուզանդի 1/3 հասցեում, հեռ՝ 011220218: